Միջբանկային վարկային ռեսուրսների բորսայական նոր հարթակը նախատեսվում է գործարկել ապրիլին

29.01.2010 | 16:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ն մտադիր չէ 2010 թվականին ներդնել ածանցյալ բորսայական գործիքներ, այսօր հայտարարել է ֆոնդային բորսայի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Արմեն Մելիքյանը բացատրել է, որ շուկայի մասնակիցների փոքր թվի լույսի ներքո ներդրման դեպքում ածանցյալ գործիքները հիմնականում կօգտագործվեն սպեկուլյատիվ նպատակներով, այդ պատճառով բորսայի ղեկավարությունը որոշել է հետաձգել այդ գործընթացը:

Խոսելով միջբանկային վարկային ռեսուրսների նոր բորսայական հարթակի ներդրման մասին` Արմեն Մելիքյանն ասել է, որ այդ հարթակը նախատեսվում է գործարկել 2010թ. ապրիլի կեսերին:

Ավելի վաղ ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ի մարքեթինգի եւ հաղորդակցությունների դեպարտամենտի ղեկավար Ռուզաննա Սարգսյանը տեղեկացրել էր, որ նոր հարթակի գործարկմամբ բորսան շուկայի մասնակիցներին կառաջարկի նոր ծառայություն, որի օրական պահանջարկը կարող է կազմել շուրջ 1 մլրդ դրամ:

«Վարկային հարթակում սկզբնական շրջանում շրջանառվելու է միայն ՀՀ դրամով օվերնայթ (overnight) մեկ օրանոց գործիքը. հետագայում նախատեսվում է ներդնել նաեւ ավելի երկարատեւ ֆինանսական գործիքներ: Այս հարթակում առեւտուրն իրականացվելու է երկկողմանի անընդհատ աճուրդի եղանակով` անանուն ռեժիմով: Հարթակում մասնակցել ցանկացող բանկերի համար կսահմանվի մասնակցության վճար»,- ասել էր Ռուզաննա Սարգսյանը` հավելելով, որ հարթակում իրականացվող գործարքներից բորսայի կողմից գանձվող միջնորդավճարը չափազանց ցածր մակարդակի վրա կպահվի` վարկային ռեսուրսների գնի վրա որեւէ ազդեցություն կանխելու նպատակով:

 

Դիտում՝ 17274
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW