Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. արդյունքներով 16 բանկեր եւ 3 վարկային կազմակերպություններ ընդգրկվել են ՀՀ 300 խոշորագույն հարկատուների ցուցակում:Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 2009թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին Հայաստանի բանկային հատվածում խոշորագույն հարկատուն է եղել “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը”, որը ցուցակում զբաղեցրել է 17-րդ տեղը: Բանկի վճարած հարկերի ընդհանուր գումարը կազմել է 2 մլրդ 339 մլն 786.2 հազ. դրամ:Հայաստանի 300 խոշորագույն հարկատուների ցանկում 19-րդ տեղում է “Արդշինինվեստբանկը”, որը վճարել է 2 մլրդ 294 մլն 337.9 հազ. դրամի հարկեր: 21-րդ տեղում է “ՎՏԲ-Հայաստան բանկը” (2 մլրդ 202 մլն 694.9 հազ. դրամ), 25-րդ տեղում` “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը” (2 մլրդ 42 մլն 999,7 հազ. դրամ):Ցուցակում ընդգրկված են նաեւ. “Յունիբանկը” (45-րդ տեղ, 1 մլրդ 444 մլն 972.5 հազ. դրամ), “Կոնվերս բանկը” (60-րդ տեղ, 1 մլրդ 31 մլն 619,2 հազ. դրամ), “Ամերիաբանկը” (62-րդ տեղ, 990 մլն 959,2 հազ. դրամ), “Հայբիզնեսբանկը” (97-րդ տեղ, 654 մլն 833.1 հազ. դրամ), “Ինեկոբանկը” (98-րդ տեղ, 653 մլն. 976,3 հազ. դրամ), “Պրոմեթեյ Բանկը” (145-րդ տեղ, 439 մլն 362,5 հազ. դրամ), “Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի Խումբը” (151-րդ տեղ, 429 մլն 435,7 հազ. դրամ), “ԱՐԱՐԱՏԲԱՆԿ”-ը (180-րդ տեղ, 368 մլն 80,9 հազ. դրամ), “Հայէկոնոմբանկը” (189-րդ տեղ, 340 մլն 737 հազ. դրամ), “Անելիք Բանկը” (195-րդ տեղ, 332 մլն 430,3 հազ. դրամ), “Զարգացման Հայկական Բանկը” (206-րդ տեղ, 313 մլն 260,4 հազ. դրամ) եւ “ՊրոԿրեդիտ Բանկը” (287-րդ տեղ, 246 մլն 70.7 հազ. դրամ): Ցանկի 89-րդ տեղում է գտնվում “Նորվիկ” ունիվերսալ վարկային կազմակերպությունը /ՈՒՎԿ/, որի վճարած հարկերի ընդհանուր գումարը 2009թ. կազմել է 690 մլն 707 հազ, դրամ: 123-րդ տեղում է “Ֆինքա” ՈՒՎԿ-ն (516 մլն 598,2 հազ. դրամ), 150-րդում` “Արեգակ” ՈՒՎԿ-ն (431 մլն 127 հազ. դրամ):Սոցիալական վճարումների ցուցանիշով ՀՀ ֆինանսական հատվածում առաջատարն է “Արդշինինվեստբանկը” (15-րդ տեղ, 327 մլն 907,9 հազ. դրամ): 18-րդ տեղում է “ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը” (306 մլն 413,2 հազ. դրամ), 28-րդ տեղում` “ՎՏԲ-Հայաստան Բանկը” (235 մլն 200 հազ. դրամ): Tweet Դիտում՝ 16390