ԲՀԿ-ն հավանական է համարում դրամի նոր արժեզրկումը

21.01.2010 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայկական դրամը չունի անհրաժեշտ ռեսուրսները արտաքին ճնշումներին հակազդելու համար եւ շատ հավանական է, որ ազգային արժույթի փոխարժեքը $ 1-ի դիմաց կկազմի 400 դրամ եւ ավելին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդպիսի կարծիք է այսօր հայտնել «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Վարդան Բոստանջյանը:

Նրա խոսքերով, դրամի նոր արժեզրկումը կարող է լավ խթան հանդիսանալ արտահանման աճի եւ հայաստանյան տնտեսության արագ վերականգնման համար:

Վարդան Բոստանջյանը վստահություն է հայտնել, որ 2010 թվականին Հայաստանում կարձանագրվի տնտեսական աճ 1-2%-ի սահմաններում:

 

Դիտում՝ 9852

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW