Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» դարձել է 2009թ. ՀՀ տպագիր եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում ամենաշատը հիշատակվող բանկը: Այդ մասին վկայում են ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի կողմից 2009 թվականին անցկացված ավելի քան 30 ԶԼՄ-ների (հեռուստաալիքների նորություններ, թերթեր, լրատվական գործակալություններ եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներ) մոնիտորինգի արդյունքները: Հիշատակումների քանակով երկրորդ տեղում է «ՎՏԲ-Հայաստան Բանկը», երրորդում` «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»: «Ամերիաբանկին» բաժին է ընկել նաեւ դրական հիշատակումների ամենամեծ թիվը, երկրորդ եւ երրորդ տեղերում են, համապատասխանաբար, «ՎՏԲ Բանկը» եւ «Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը»: ԶԼՄ առանձին տեսակներով «Ամերիաբանկը» հիշատակումների քանակով առաջին տեղում է թերթերում, լրատվական գործակալություններում եւ էլեկտրոնային ԶԼՄ-ներում հիշատակումների առումով: Ինչ վերաբերում է հեռուստատեսությանը, ապա ամենաշատ հիշատակումներ են ստացել «Արարատբանկը», «ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ Բանկը», «Կոնվերս Բանկը» եւ «Հայէկոնոմբանկը»: ԶԼՄ մոնիտորինգը ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի գործունեության առանցքային ուղղություններից մեկն է: Այն անձինք եւ կազմակերպությունները, ովքեր ցանկանում են շաբաթական եւ ամենամսյա հաշվետվություններ ստանալ ԶԼՄ-ներում հայաստանյան բանկերի մասին հիշատակումների մոնիտորինգի արդյունքներով, կարող են զանգահարել (+37410) 54 44 42 հեռախոսահամարով, կամ գրել director@mediamax.am հասցեին: Tweet Դիտում՝ 11925