“Իդրամը” քննարկում է ԿԲ-ի հետ էլեկտրոնային փողերի թողարկման կարգը

14.01.2010 | 15:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Իդրամ” ՍՊԸ-ն` Edram ինտերնետային վճարային համակարգի օպերատորը, ԿԲ-ից  ստացել է դրամական փոխանցումների իրականացման արտոնագիր, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ԿԲ մամուլի ծառայությունում: 

“2009 թվականին “Իդրամը” որոշեց մատուցել հարկերի, տուրքերի վճարման եւ դրամական փոխանցումներ կատարելու ծառայություններ, որոնք ենթակա են
արտոնագրման ԿԲ-ի կողմից: Մենք դիմեցինք ԿԲ-ին եւ ստացանք դրամական փոխանցումներ կատարելու արտոնագիր՚,- ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է “Իդրամ” ՍՊԸ տնօրեն Գայանե Ստեփանյանը` նշելով, որ ներկայումս “Իդրամը” քննարկում է ԿԲ-ի հետ էլեկտրոնային փողեր թողարկելու կարգը:

Գայանե Ստեփանյանի խոսքերով, դրամական փոխանցումների արտոնագիրը “Իդրամին” թույլ կտա դրամական փոխանցումների ոլորտում համագործակցել բանկերի եւ դրամական փոխանցումների համակարգերի հետ:

 

Դիտում՝ 11972

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW