MoneyGram-ը “Արդշինինվեստբանկը” ճանաչել է ամենահուսալի հայկական բանկ

14.01.2010 | 15:28 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. MoneyGram միջազգային դրամական փոխանցումների համակարգը “Արդշինինվեստբանկին” հանձնել է հավաստագիր, որում նրան ճանաչել է “ամենահուսալի հայկական բանկը”:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արդշինինվեստբանկի” մամուլի ծառայությունում, բանկի վարչության նախագահ Ներսես Կարամանուկյանն այդ առթիվ ասել է, որ “MoneyGram համակարգի շնորհած հավաստագիրը պարտավորեցնում է մեզ շարունակել մնալ հուսալի եւ վստահելի բանկ ոչ միայն մեր արտերկրի գործընկերների, այլեւ մեր բոլոր հաճախորդների համար”:

Մամուլի ծառայությունում նշել են, որ “Արդշինինվեստբանկը” MoneyGram-ի հետ համագործակցում է կազմավորման օրվանից եւ դրամական փոխանցումների համակարգի հետ համատեղ իր հաճախորդների համար պարբերաբար կազմակերպում է ակցիաներ: 

Դիտում՝ 13267

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW