2010թ. ԿԲ դրամավարկային քաղաքականությունը կլինի չեզոք` չափավոր ընդլայնողական քայլերով

29.12.2009 | 17:05 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ֆինանսական համակարգն ամբողջությամբ ընդգրկվել է տնտեսության զարգացման գործընթացում, այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այսօր Երեւանում տարվա արդյունքներին նվիրված մամլո ասուլիսում Վաչե Գաբրիելյանն ասել է, որ ֆինանսական հատվածի զգալի օժանդակությունը տնտեսության վերականգնմանը այս տարվա երկրորդ եռամսյակում դարձավ այն հիմնական գործոններից մեկը, որը բանկային համակարգին թույլ է տվել “պատվով դուրս գալ ճգնաժամից”:

Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ, չնայած դրամի կտրուկ արժեզրկմանը, ՀՀ կառավարությանը հաջողվեց պահպանել մակրոտնտեսական կայունությունը “աննախադեպ միջոցառումների շնորհիվ”:

“ԿԲ-ն, իր հերթին, կարողացավ պահպանել հավասարակշռված սղաճային ֆոնը` միաժամանակ առաջնահերթությունը տալով տնտեսության ակտիվացմանը եւ, արդյունքում, խաղալով սղաճի թիրախային մակարդակի վերին նշաձողի մոտ”,- ասել է Վաչե Գաբրիելյանը` հավելելով, որ ԿԲ ընդլայնողական քաղաքականության շարունակությունը 2010 թվականին կախված է սղաճային ֆոնից եւ երկրի վճարային հաշվեկշռից:

ԿԲ փոխնախագահը կարծիք է հայտնել, որ 2010 թվականին ԿԲ-ի դրամավարկային քաղաքականությունը լինելու է չեզոք` չափավոր ընդլայնողական քայլերով:

Պատասխանելով 2010 թվականին ազգային արժույթի տատանումների մասին հարցին` Վաչե Գաբրիելյան ասել է, որ “ԿԲ-ն չունի դրամի փոխարժեքի նախանշված մակարդակ, նա ընդամենը հարթում է տարադրամի փոխարժեքի տատանումները”:

Դիտում՝ 16089
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW