Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բանկերի վարկային պորտֆելը 2009թ. հոկտեմբերի վերջում կազմել է 712 մլրդ 790 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 17 մլրդ 225 մլն դրամով: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, բանկերի կողմից արտարժույթով տրամադրված վարկերի ծավալը հոկտեմբերի վերջում կազմել է 358 մլրդ 834 մլն դրամ, ազգային արժույթով` 325 մլրդ 539 մլն դրամ: ՀՀ բանկային համակարգում ժամկետանց վարկերի ծավալը հոկտեմբերի վերջում կազմել է 8 մլրդ 952 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 1 մլրդ 854 մլն դրամով: ՀՀ վարկային կազմակերպությունների կողմից տրամադրված վարկերի ծավալը 2009թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 49 մլրդ 973 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 619 մլն դրամով: ՀՀ առեւտրային բանկերի կողմից ներգրաված ավանդների ծավալը 2009թ. հոկտեմբերի վերջի դրությամբ կազմել է 631 մլրդ 701 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ կրճատվելով 11 մլրդ 91 մլն դրամով: Միաժամանակ, ընթացիկ տարվա հունիսի համեմատ բանկային համակարգում ավանդների ծավալը հոկտեմբերի վերջում ավելացել է 78 մլրդ 739 մլն դրամով: Ռեզիդենտ ավանդների ծավալը հոկտեմբերի վերջում կազմել է 503 մլրդ 175 մլն դրամ` սեպտեմբերի համեմատ ավելանալով 9 մլրդ 686 մլն դրամով, մինչդեռ ոչ ռեզիդենտ ավանդները հաշվետու ժամանակահատվածում կրճատվել են 20 մլրդ 777 մլն դրամով` կազմելով 128 մլրդ 526 մլն դրամ: Արտարժույթով ավանդների ծավալը հոկտեմբերի վերջում կազմել է 453 մլրդ 975 մլն դրամ (ավանդների ընդհանուր քանակի 71.8%-ը), ազգային արժույթով` 177 մլրդ 725 մլն դրամ (28.2%): 2009թ. հոկտեմբերի վերջում բանկերում ավանդների մնացորդը կազմել է 275 498 մլն դրամ` նախորդ ամսվա համեմատ ավելանալով 0.05%-ով, իսկ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ` 33.3%-ով: Tweet Դիտում՝ 13495