Երեւան /Մեդիամաքս/. «Հակառակ զանազան ասեկոսների, Կենտրոնական բանկն արտարժութային շուկայում գործառնություններ է իրականացնում միայն այն դեպքում, երբ փոխարժեքի կտրուկ տատանումներ հարթելու կարիք է առաջանում»,- այսօր հայտարարել է ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ փոխնախագահ Վաչե Գաբրիելյանը: Պատասխանելով հարցին այն մասին, թե ինչո՞վ է պայմանավորված ԿԲ-ի կողմից մոտ $8.5 մլն-ի առքը, որը նշված է արտարժութային շուկայում ԿԲ-ի գործառնությունների մասին հաշվետվության մեջ, Վաչե Գաբրիելյանն ասել է, որ պատճառը դրամի կտրուկ արժեւորման տատանումները հարթելու ԿԲ-ի ձգտումն է: «Եթե, օրինակ, նոյեմբերին տատանումները հիմնականում դրամի կտրուկ արժեզրկման ուղղությամբ էին եւ ԿԲ-ը հարթում էր դրանք, ապա դեկտեմբերին միտումը հակառակն է, եւ ԿԲ-ը դրամի կտրուկ արժեւորման տատանումներն է հարթում»,- ասել է Վաչե Գաբրիելյանը: Tweet Դիտում՝ 11518