“Ամերիաբանկը” տարին կփակի 1.5 մլրդ դրամ շահույթով
22.12.2009 | 13:21 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Այս տարի “Ամերիաբանկը” կրկնապատկել է ակտիվների ծավալը` դրանք հասցնելով 100 մլրդ դրամի:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտնել է բանկի վարչության նախագահ Արտակ Հանեսյանը:
Բանկի վարկային ներդրումները ներկայումս կազմում են 47.6 մլրդ դրամ, իսկ տարվա արդյունքներով բանկը մտադիր է այդ ցուցանիշը հասցնել 50 մլրդ-ի:
Արտակ Հանեսյանը տեղեկացրել է նաեւ, որ 2009 թվականին բանկն արձանագրել է ներգրավված միջոցների եռակի աճ, որոնց ծավալը ներկայումս կազմում է շուրջ 80 մլրդ դրամ:
“Ամերիաբանկի” զուտ շահույթը, վարչության նախագահի խոսքերով, տարվա կտրվածքով կկազմի 1.5 մլրդ դրամ:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: