Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 16%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 786 մլրդ 682.1 մլն դրամ: Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 590 մլրդ 124 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 9.9%-ով:Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (38%-ով):Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-նոյեմբեր ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 11.3%-ովª կազմելով 98 992 դրամ: Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 16.4%-ովª հաշվետու ժամանակահատվածում կազմելով 82 125 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններումª 123 273 դրամ (աճըª 7.5%): 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 37,4%-ովՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն. 302.8 մլրդ. դրամ ($3 մլրդ 570.8 մլն)ª 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 28,5%-ով: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 37,4%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 228.7 մլրդ դրամ ($624 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 26.3%-ով` կազմելով 1 տրլն 74.1 մլրդ դրամ ($946,8 մլն): Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-նոյեմբեր ամիսներին կազմել է 845.4 մլրդ դրամ, կամ $2 մլրդ 322.8 մլն: Tweet Դիտում՝ 12024