«Ամերիա»-ն եւ Breckenhill-ը մշակում են ՀՀ կառավարության գործունեթյան մոնիտորինգի եւ գնահատման համակարգ

19.12.2009 | 10:18 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիա» ՓԲԸ-ն` Breckenhill կանադական խորհրդատվական ընկերության հետ համատեղ աջակցելու են ՀՀ կառավարությանը` վերջինիս գործունեության մոնիտորինգի եւ գնահատման ազգային համակարգի ստեղծման գործում:

«Ամերիան» եւ Breckenhill-ը ներգրավված են Համաշխարհային բանկի ինստիտուցիոնալ զարգացման հիմնադրամի կողմից ֆինանսավորվող ծրագրում, որի նպատակն է զարգացնել արդյունավետ պետական կառավարման համակարգ` կատարողականի գնահատման վստահելի եւ օբյեկտիվ համակարգի ներդրման միջոցով:

Ծրագրի նպատակն է ստեղծել պետական կառավարման արդյունավետ համակարգ` միջազգային լավագույն չափանիշներին համապատասխան: Նախագծի իրագործման տեւողությունը 18 ամիս է:

Ծրագիրն աջակցում է կառավարությանը ՀՀ կառավարության աշխատակազմում եւ ծրագրի փորձնական շրջանի համար ընտրված 6 նախարարություններում (առողջապահության, էկոնոմիկայի, մշակույթի, տարածքային կառավարման, տրանսպորտի ու ֆինանսների նախարարություններ) նման համակարգ ստեղծելու եւ  ներդնելու գործում:

Որպես ծրագրի շարունակություն` արդյունքները աստիճանաբար ներդրվելու են կառավարության բոլոր այլ կառույցներում եւ հաստատություններում:

Դիտում՝ 12551
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW