Ժամանակավորապես դադարեցվել է Հայաստանին ռուսաստանյան գազի մատակարարումը

14.12.2009 | 11:57 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերի 13-ի երեկոյան դադարեցվել է Հայաստանին ռուսաստանյան գազի մատակարարումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վկայակոչելով “ՀայՌուսգազարդ” ՓԲԸ պաշտոնական կայքը, մատակարարումը դադարեցվել է գազատարի հյուսիսկովկասյան հատվածում առաջացած խնդիրների հետեւանքով:

“ՀայՌուսգազարդի” մամլո ծառայությունը տեղեկացնում է, որ Հայաստանի գազամատակարարումը շարունակվում է առանց սահմանափակումների Աբովյանի գազապահեստի պաշարների հաշվին:

“Ինտերֆաքս” գործակալությունն այսօր հայտնել է, որ երեկ գազատարի Մոզդոկ-Թբիլիսի հատվածում` Ինգուշեթիայի տարածքում, հայտնաբերվել են մի քանի պայթուցիկ սարքեր, որոնցից 2-ը արդեն վնասազերծվել են:

Դիտում՝ 10439

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW