Հայաստանում գրանցվել է գինու եւ կոնյակի արտահանման կրկնակի անկում

09.12.2009 | 15:00 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայկական գինու սպառումը Հայաստանում 2009թ. առաջին 9 ամիսների ընթացքում կազմել է 1680 հազար լիտր` նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվելով 10%-ով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում ասել է Հայաստանի գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանը:

Նրա խոսքերով, կոնյակի սպառումը կրճատվել է 30%-ով` կազմելով 692 հազ. լիտր: Միաժամանակ, Հայաստանում հաշվետու ժամանակահատվածում օղու սպառումն աճել է 5%-ով` կազմելով 7288 հազ. լիտր: Ավագ Հարությունյանը դա բացատրել է ճգնաժամի հետեւանքներով` նկատելով, որ բնակչությունն այդպիսով է հաղթահարում ճգնաժամը:

Միության նախագահը ներկայացրել է նաեւ արտահանման տվյալները: Այսպես, 2009թ. հունվար-օգոստոսին արտահանվել է 268 հազ. լիտր գինի` 2008թ. 554 հազ. լիտրի փոխարեն: Կոնյակի արտահանումը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 1890 հազ. լիտր (2008թ.` 3686 հազ. լիտր), կոնյակի սպիրտինը` 755 հազ. լիտր (2008թ.` 5693 հազ. լիտր):

Ավագ Հարությունյանը նշել է, որ «ֆինանսական ճգնաժամն ուժեղ է հարվածել այդ բնագավառին, եւ գրեթե բոլոր ցուցանիշները 2008թ. համեմատ նվազել են երկու անգամ»:

Միաժամանակ, նա նշել է, որ ի տարբերություն Հայաստանի, Ադրբեջանում, Ռուսաստանում եւ Ուկրաինայում արտադրողներին պետական մակարդակով աջակցություն է ցուցաբերվում:

 

Դիտում՝ 11071
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW