“ՎՏԲ-Հայաստան բանկը” Ագարակի կոմբինատի համար բացել է $ 4 մլն-ի վարկային գիծ

02.12.2009 | 12:42 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան բանկը” “Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատ” ՓԲԸ համար բացել է $ 4 մլն վարկային գիծ:

Ինչպես նշել է “ՎՏԲ-Հայաստան Բանկի” գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը, “մենք միշտ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը դիտարկել ենք որպես մեր ռազմավարական գործընկերներից մեկը”:

“Մենք բավականին արդյունավետ փոխգործակցում ենք Հայաստանի լեռնամեղատագործական առաջատար ձեռնարկությունների հետ, իսկ Սյունիքի մարզում մեր ներկայության ընդլայնման լույսի ներքո նախատեսում ենք հետագայում եւս ներդրումներ կատարել տարածաշրջանի տնտեսության եւ ենթակառուցվածքի զարգացման մեջ”,- ասել է բանկի ղեկավարը:

Դիտում՝ 13595

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW