Կապիտալի շուկայի նոյեմբերյան պասիվությունը պայմանավորված է դոլարի փոխարժեքի աճի սպասումներով

01.12.2009 | 16:07 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Դեկտեմբերին ՀՀ կորպորատիվ պարտատոմսերի շուկայում ակնկալվում է որոշակի աշխուժացում:

Այդպիսի կարծիք է հայտնել «Արմսվիսբանկի» ներդրումային դեպարտամենտի տնօրեն Կարեն Տուրյանը` ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի խնդրանքով մեկնաբանելով ՀՀ կապիտալի շուկայում այս տարվա համար աննախադեպ նոյեմբերյան պասիվության պատճառները: 

Նոյեմբեր ամսվա ընթացքում ֆոնդային բորսայում կորպորատիվ պարտատոմսերով կատարվել է 1.7 մլն դրամ ընդհանուր ծավալի ընդամենը 6 գործարք: Ընդ որում, նոյեմբերին շուկայում չի դիտարկվել նաեւ ամեն ամսվա վերջում նկատվող ավանդական ակտիվացումը:

«Շուկայի պասիվությունը պայմանավորված է եղել տնտեսվարող սուբյեկտների մոտ  ձեւավորված` դոլարի փոխարժեքի աճի սպասումներում, եւ առկա իրացվելիությունը հիմնականում ուղղվել է արտարժութային գործարքների իրականացմանը»,- ասել է Կարեն Տուրյանը` նշելով, որ այդ մասին է վկայում նաեւ վերջին ամիսների ընթացքում ՀՀ պետական պարտատոմսերի տոկոսադրույքների աստիճանական աճը:

Դիտում՝ 15392

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW