«Լիկվորի» ղեկավարը ներկայացրել է ՀՀ-ում դեղագործական բնագավառի իրավիճակը

01.12.2009 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է դեղագործական բնագավառի մրցունակությանը նվիրված կոնֆերանս:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, «Լիկվոր» դեղագործական ընկերության ղեկավար Սերգեյ Մաթեւոսյանը կոնֆերանսում ներկայացրել է Հայաստանում դեղագործական բնագավառի ներկայիս իրավիճակը:

2009թ. 10 ամիսների ընթացքում դեղամիջոցների ներկրման ծավալը Հայաստան կազմել է $60.38 մլն, իսկ 2008թ.` $59.53 մլն:

Հայաստանում դեղամիջոցների արտադրության ծավալը հաշվետու ժամանակահատվածում կազմել է ավելի քան 1.7 մլրդ դրամ` 2008թ. համեմատ աճելով 113 մլն դրամով: Ընթացիկ տարվա 10 ամիսների ընթացքում արտահանման ծավալը կազմել է $2.78 մլն, նախորդ տարի այդ ցուցանիշը կազմել էր $3.46 մլն:

Հայաստանում գործում են դեղամիջոցների արտադրությամբ զբաղվող 12 ընկերություններ:

Սերգեյ Մաթեւոսյանը նշել է, որ այսօր դեղամիջոցների հիմնական ցուցակից Հայաստանում արտադրվածներին բաժին է ընկնում 76 անվանում, կամ 22%-ը: Նա ընդգծել է այդ ցուցանիշը 2015 թվականին 40%-ի, իսկ արտահանման ամենամյա ծավալը $10 մլն-ի հասցնելու անհրաժեշտությունը:

Սերգեյ Մաթեւոսյանի կարծիքով, դրա համար անհրաժեշտ է հին ձեռնարկությունների արդիականացում եւ նորերի կառուցում:

Հայաստանում դեղագործական բնագավառի խնդիրների թվում «Լիկվորի» ղեկավարն առանձնացրել է անազնիվ մարքեթինգային քայլերը, որակյալ մասնագետների եւ ֆինանսական ռեսուրսների պակասը, բացառապես դեպի ԱՊՀ երկրների շուկաներ կողմնորոշումը:

 

Դիտում՝ 10522
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW