Ավելացավ “Հայէկոնոմբանկի” մասնակցության ծավալը ՎԶԵԲ-ի “Համաֆինանսավորման” ծրագրում

24.11.2009 | 16:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկը” եւ Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը (ՎԶԵԲ) “Համաֆինանսավորման” ծրագրի շրջանակներում կնքվել են նոր համաձայնագիր, որով մինչ այժմ գործող $ 5 մլն միջոցներին ավելացվեց եւս $ 2 մլն դոլար` ծրագրի ընդհանուր արժեքը հասցնելով $ 7 մլն-ի:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Հայէկոնոմբանկի” եւ ՎԶԵԲ-ի միջեւ 2005թ. կնքված “Համաֆինանսավորման” ծրագրի շրջանակներում բանկը շարունակում է առեւտրի եւ արտադրության բնագավառում տարբեր նախագծերի միջին եւ երկարաժամկետ ֆինանսավորումը: Ծրագրի շրջանակներում տրամադրվում են մինչեւ 5 տարի մարման ժամկետով $ 400,000 դոլարից մինչև $ 1,200,000 չափով վարկեր, սկսած 12% տարեկան տոկոսադրույքով:

2009թ. երրորդ եռամսյակում “Հայէկոնոմբանկն” արձանագրել է մի շարք ցուցանիշների աճ: Մասնավորապես, բանկի ակտիվներն աճել են մոտ 15.5 %-ով,
վարկային ներդրումները` ավելի քան 3.3 մլրդ դրամով; ֆիզիկական անձանց ավանդները` ավելի քան 9.2 %-ով:

Բանկի երրորդ եռամսյակի գործունեության արդյունքում ձեւավորվել է մոտ 300 մլն դրամի զուտ շահույթ:

Դիտում՝ 10429
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW