2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն կրճատվել է 17.5%-ով

20.11.2009 | 15:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՀ ՀՆԱ-ն նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել է 18.3%-ով: 

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, հունվար-հոկտեմբեր ամիսներին ՀՆԱ ծավալը կազմել է 2 տրլն 466 մլրդ 298.3 մլն դրամ:

Արդյունաբերական արտադրության ծավալը 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 525 մլրդ 023.5 մլն դրամ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի համեմատ կրճատվելով 11.4%-ով:

Ամենամեծ անկումը գրանցվել է շինարարական ոլորտում (41.6%-ով):

Միջին ամսական աշխատավարձը 2008թ. հունվար-հորկեմբեր ամիսների համեմատ այս տարվա նույն ամիսներին ավելացել է 11.5%-ով՝ կազմելով 98 618 դրամ:

Բյուջետային կազմակերպություններում աշխատավարձն ավելացել է 16.1%-ով՝ հաշվետու ժամանակահատվածում կազմելով 81 529 դրամ, իսկ ոչ բյուջետային կազմակերպություններում՝ 123 160 դրամ (աճը՝ 8.1%):


2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին հայկական արտահանումը կրճատվել է 40.7%-ով

ՀՀ արտաքին առեւտրային շրջանառությունը 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 1 տրլն.128.8 մլրդ. դրամ ($3221.6 մլն)՝ 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ նվազելով 31%-ով:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունում, արտահանման ծավալները 2008թ. նույն ժամանակահատվածի համեմատ կրճատվել են 40.7%-ով` հաշվետու ժամանակահատվածում կազմելով 200.7 մլրդ դրամ ($551.6 մլն), իսկ ներկրման ծավալները կրճատվել են 28.5%-ով` կազմելով 928.1 մլրդ դրամ ($2570.0 մլն):

Արտաքին առեւտրի հաշվեկշռի դեֆիցիտը 2009թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին կազմել է 727.4 մլրդ դրամ, կամ $2 մլրդ 018.4 մլն:

Դիտում՝ 9555
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW