ՓՄՁ ԶԱԿ-ը ֆինանսավորել է երեք ընկերությունների կապիտալը
20.11.2009 | 13:59 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Փոքր եւ միջին ձեռնարկությունների զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) իրականացրել է 3 ընկերությունների կապիտալի ֆինանսավորում:
Պատասխանելով ՓՄՁ կապիտալի ֆինանսավորման պետական ծրագրի իրականացման մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` ՓՄՁ ԶԱԿ-ի մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ 2009թ. կենտրոնը ֆինանսավորել է «Սորսիո» ՏՏ-ընկերության կապիտալը (125 մլն դրամ), ինչպես նաեւ «Գոլդեն գոութ» եւ «Մարկետինգ ընդ մենեջմենթ 360» ընկերությունների կապիտալը (համապատասխանաբար 69 մլն եւ 49.5 մլն դրամ գումարի չափով):
Ծրագրի փորձնական շրջանում` 2008-ին ֆինանսավորվել է «ԻՆՍՏԻԳԵՅԹ» ՏՏ- ընկերության կապիտալը 45 մլն. դրամի չափով: Մամլո ծառայությունում նշել են, որ ընթացիկ տարվա գարնանը ընկերությունը հաջողությամբ իրականացրել է իր բիզնես-նախագիծը եւ պետությունից ետ է գնել իր բաժնետոմսերը` 11% թանկացումով:
Մամլո ծառայությունում տեղեկացրել են, որ այսուհետ կապիտալների ֆինանսավորման գործառույթը կիրականացնի 2009թ. օգոստոսին հիմնադրված կենտրոնին կից «ՓՄՁ ներդրումներ» ՈՒՎԿ ՓԲԸ-ը, որն արդեն մշակվել է ծրագրի իրականացման կարգը:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: