Բացվել է “Ամերիաբանկի” նոր գլխավոր գրասենյակը

12.11.2009 | 17:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեւանում կայացել է “Ամերիաբանկի” նոր գլխավոր գրասենյակի բացումը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բացմանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյան, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը, “Տրոյկա Դիալոգ” ընկերությունների խմբի նախագահ, ՙԱմերիաբանկի՚ խորհրդի նախագահ Ռուբեն Վարդանյանը, Հայաստանի ղեկավար եւ գործարար շրջանակների ներկայացուցիչներ: 

ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդգծել է “Ամերիաբանկի” նշանակալի դերը ՀՀ բանկային համակարգում: “Բանկը առաջընթաց է արձանագրել հատկապես վերջին 2 տարիների ընթացքում”,- ասել է Արթուր Ջավադյանը` շեշտելով, որ նշված ժամանակահատվածում բանկի ակտիվներն ավելացել են 6, իսկ պարտավորությունները` 7 անգամ:

Դիտում՝ 14312

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW