Երեւան /Մեդիամաքս/. Նոյեմբերի 10-11-ը Ծաղկաձորում կանցկացվի ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաները կարգավորող պետական մարմինների ղեկավարների խորհրդի 10-րդ նիստը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ Կենտրոնական բանկի /ԿԲ/ մամլո ծառայությունում, խորհրդի նիստում քննարկվելու է ԱՊՀ անդամ երկրների արժեթղթերի շուկաների վիճակը, ինչպես նաեւ խորհրդի կողմից նախկինում ընդունված որոշումների եւ հանձնարարականների իրականացման ընթացքը: Օրակարգում լինելու են նաեւ համաշխարհային ֆինանսական ճգնաժամի բացասական հետեւանքները նվազեցնելու միջոցառումների մշակման եւ ներդրողների օրինական իրավունքների պաշտպանության նպատակով անդամ երկրների միջեւ գաղտնի տեղեկությունների փոխանակման ու օգտագործման հարցերը: Խորհրդի նիստում մասնակիցների կողմից ներկայացվելու են արժեթղթերի շուկաներում հաշվարկային համակարգը եւ արժեթղթերի շուկաների հարկման մեխանիզմները կարգավորող ԱՊՀ անդամ երկրների օրենսդրությունների համեմատական վերլուծություններ: 2008 թվականից խորհուրդը նախագահում է ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը: Tweet Դիտում՝ 13625