Երեւան /Մեդիամաքս/. ”Կասկադ Բանկը” հայտարարել է վարկային ապրանքատեսակների տոկոսադրույքներն իջեցնելու մասին: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Կասկադ Բանկի” մարքեթինգի բաժնում, դոլարով առեւտրային վարկերի բազային տոկոսադրույքը սահմանվել է 11%` նախկինում գործող 13%-ի փոխարեն: Բանկն այսուհետ տրամադրելու է առեւտրային վարկեր նաեւ ՀՀ դրամով` 13% բազային տոկոսադրույքով: Ավտովարկերի համար սահմանվել է 15-18% տոկոսադրույք` նախկինում գործող 17-20%-ի փոխարեն: KIA Motors ընկերության հետ համագործակցության շրջանակներում ավտովարկերի կանխավճարը կազմելու է 5%: Հիփոթեքային վարկերի համար սահմանվել են հետեւյալ տոկոսադրույքները` բնակարանի եւ առանձնատան ձեռք բերման համար` 13-15% (նախկինում գործող 14-16%-ի փոխարեն), վերանորոգման համարª 18% (նախկինում գործող 22%-ի փոխարեն): “Գլենդել Հիլզ” ընկերության հետ համագործակցության շրջանակներում բանկն առաջարկում է նորակառույց շենքերում պատրաստի բնակարանների ձեռք բերման հիփոթեքային վարկեր տարեկան 13% տոկոսադրույքով:Բանկը վերսկսել է նաեւ ջեռուցման համակարգերի ձեռք բերման վարկերի տրամադրումը տարեկան 22% տոկոսադրույքով: Tweet Դիտում՝ 11657