Երեւան /Մեդիամաքս/. «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլը» ողջունում է փոքր եւ միջին ձեռնարկությունների /ՓՄՁ/ համար նախատեսված նոր Ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտը (ՖՀՄՍ):Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Գրանթ Թորնթոն Ամիօ»-ի մարքեթինգի բաժնում, նոր ստանդարտը կազմված է ՖՀՄՍ-ների ամբողջական տարբերակի վրա, որ մշակվել էր հիմնականում ցուցակված ընկերությունների համար: «Գրանթ Թորնթոն Ամիօ» ընկերության բաժնետեր Էմիլ Վասիլյանի գնահատմամբ, աշխարհի այն չցուցակված ընկերությունները, որոնք ներկայումս պետք է համապատասխանեն ՖՀՄՍ-ի ամբողջական տարբերակին, «ուրախությամբ կպարզեն, որ նոր ստանդարտը ամբողջական ՖՀՄՍ-ից 10 անգամ կարճ է»:Հայաստանում վերջին օրենսդրական փոփոխություններից հետո այս տարվա հունվարի 1-ից բոլոր բանկերն իրենց ֆինանսական հաշվետվությունը վարում են ՖՀՄՍ-ի համաձայն: Մյուս ֆինանսական կազմակերպությունները` վարկային եւ ապահովագրական ընկերությունները, ՖՀՄՍ-ի կանցնեն 2010թ. հունվարի 1-ից: «Յուրաքանչյուր երկիր այժմ արդեն կարող է նկատի առնել այս ստանդարտը, քննարկել տեղական շահառուների հետ եւ որոշել, թե արդյո՞ք այն կիրառելի է տվյալ երկրում, եւ երբ այն ներմուծել»,- նշվում է «Գրանթ Թորնթոն Ինթերնեշնլի» հաղորդագրության մեջ: Tweet Դիտում՝ 11621