«Գազպրոմբանկը» «ՀայՌուսգազարդի» համար բացել է երկարաժամկետ վարկային գիծ

27.10.2009 | 10:30 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Ռուսական «Գազպրոմբանկը» «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի համար բացել է երկարաժամկետ վարկային գիծ $40 մլն-ի չափով:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ մամլո ծառայությունում, նախօրեին 7 տարի ժամկետով համապատասխան վարկային համաձայնագիր է ստորագրվել «Գազպրոմբանկ» ԲԲԸ եւ «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ միջեւ:

Վարկային գիծը սպասարկելու է «Գազպրոմբանկի» դուստր բանկը` «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկ խումբ» ՓԲԸ-ն:

Վերջին տարիներին «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ կողմից կատարված ներդրումային ծրագրերի ամբողջական արժեքը կազմում է $700-750 մլն: Ներդրումային ծրագրերը ֆինանսավորվում են ինչպես սեփական, այնպես էլ փոխառու միջոցների հաշվին:

Դիտում՝ 12121

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW