Orange-ը կսկսի Հայաստանում գործել նոյեմբերի 5-ին

21.10.2009 | 11:25 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանում Orange-ն իր ծառայությունները կմեկնարկի այս տարվա նոյեմբերի 5-ին` առաջարկելով շարժական հեռախոսակապի եւ ինտերնետի ծառայություններ:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ընկերության մամլո ծառայությունում,
արդեն այսօր Orange-ի ապագա բաժանորդները կարող են գրանցել 055 կոդով սկսվող նախընտրած հեռախոսահամարը www.orangearmenia.am ինտերնետային կայքում: Դրա համար անհրաժեշտ է միայն լրացնել առցանց դիմումը:

Նոյեմբերի 5-ից հետո 15 օրվա ընթացքում հնարավոր կլինի անվճար ձեռք բերել նախապես գրանցված հեռախոսահամարը եւ դառնալ Orange-ի բաճանորդ Orange-ի բոլոր վաճառակետերում:

Դիտում՝ 12794
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW