IFC-ն կաջակցի «Արդշինինվեստբանկին» ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման գործում
19.10.2009 | 13:09 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. Միջազգային ֆինանսական կորպորացիան (IFC, Համաշխարհային Բանկի խումբ կազմող) կաջակցի «Արդշինինվեստբանկին» ռիսկերի կառավարման համակարգի կատարելագործման գործում:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հաղորդել են IFC-ում, համապատասխան համաձայնագիրը ստորագրվել է այսօր Երեւանում:
Համաձայնագիրը հանդիսանում է տարածաշրջանում ճգնաժամին արձագանքելու IFC-ի նախաձեռնության մաս, որն ուղղված է բանկային ոլորտի կայունացմանը:
Ինչպես նշել են IFC-ում, առկա ֆինանսական ճգնաժամի պայմաններում` բանկը IFC-ի խորհդատվական օժանդակությամբ կկարողանա առավել արդյունավետորեն կառավարել «չաշխատող» վարկերը, մեղմացնել ռիսկերը` միաժամանակ ակտիվացնելով տնտեսության մասնավոր հատվածին եւ ՓՄՁ-ներին ուղղված վարկային միջոցների տրամադրման գործընթացները` ուղղված տնտեսության զարգացմանն ու աշխատատեղերի ստեղծմանը:
IFC-ի կովկասյան տարածաշրջանի ղեկավար Թոմաս Լյուբեկի խոսքերով, «այս համաձայնագիրը կնպաստի նաեւ երկրում տնտեսական աճի լրացուցիչ հնարավորությունների ստեղծմանը»:
«Արդշինինվեստբանկի» վարչության նախագահի տեղակալ Կարեն Բալասանյանը նշել է, որ «մենք բարձր ենք գնահատում համագործակցությունը IFC-ի հետ եւ համոզված ենք, որ IFC-ի փորձագետների խորհրդատվության կիրառման արդյունքները մեր հաճախորդներին տեսանելի կլինեն մոտ ապագայում»:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: