“ԻՄԷՔՍ Գրուպը” պարտատոմսերի վաղաժամկետ մարում է իրականացրել

16.10.2009 | 10:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հոկտեմբերի 13-ից 15-ը “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված 890.48 մլն դրամ անվանական արժեքով EMXGB1 պարտատոմսերի վաղաժամկետ մարում:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ԻՄԷՔՍ Գրուպ”-ում, վաղաժամկետ մարումն իրականացվել է սեպտեմբերի 15-ից, պարտատոմսերի սեփականատերերի կողմից ներկայացված հայտերի հիման վրա: Ընկերությունում նշել են, որ բավարարվել են վաղաժամկետ մարման բոլոր հայտերը: 

Այսպիսով, բորսայում շրջանառվող, 1 մլրդ դրամ անվանական արժեքով 100 հազար պարտատոմսերից հոկտեմբերի 15-ի դրությամբ մնացել են 109.52 մլն դրամ անվանական արժեքով 10 952 պարտատոմսեր: Արդյունքում, բորսայի կանոնների համաձայն, շրջանառության մեջ գտնվող պարտատոմսերն ապացուցակվել են Bbond հարթակից եւ ցուցակվել են Cbond ազատ հարթակում:

Հոկտեմբերի 13-ին “ԻՄԷՔՍ Գրուպ” ՍՊԸ-ն իրականացրել է իր կողմից թողարկված արժեկտրոնային պարտատոմսերի չորրորդ եռամսյակային արժեկտրոնի վճարումը:

Պարտատոմսերի ընդհանուր ծավալը կազմում է 1 մլրդ դրամ, անվանական արժեքը` 10 հազ. դրամ, արժեկտրոնային տոկոսադրույքը` 11.5%, մարման ժամկետը` 24 ամիս: Մարումն իրականացվելու է 2010 թվականի հոկտեմբերի 13-ին:

Դիտում՝ 10384
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW