“Յունիբանկը” բացում է նոր մասնաճյուղեր Երեւանում եւ Գավառում

15.10.2009 | 11:58 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Յունիբանկը” հայտարարել է Երեւանում եւ Գավառում երկու նոր մասնաճյուղերի գրանցման աշխատանքների ավարտի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Յունիբանկի” մամլո ծառայությունում, “Երեւան Սիթի” սուպերմարկետի տարածքում /Ռուբինյանց 15/5/ տեղակայված “Դավիթ Անհաղթ” մասնաճյուղը կսկսի գործել հոկտեմբերի 21-ից, իսկ “Գավառ” մասնաճյուղը /Գ. Լուսավորիչի 21/` հոկտեմբերի 19-ից:

“Յունիբանկը” նախատեսում է առաջիկայում ընդլայնել մասնաճյուղերի ցանցը Երեւանում, ինչպես նաեւ մասնաճյուղ բացել Ագարակում:

Դիտում՝ 14110

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW