“Ամերիաբանկը” ներկայացրեց իր նոր վարկատեսակները

13.10.2009 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Ամերիաբանկը” սկսում է վերականգնվող էներգետիկայի եւ փոքր ու միջին բիզնեսի վարկավորման ծրագրեր:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում տեղեկացրել է “Ամերիաբանկի” կորպորատիվ հաճախորդների գծով տնօրեն Լեւոն Արեւշատյանը:

Վերականգնվող էներգետիկայի վարկավորման ծրագրի շրջանակներում ընկերությունները կարող են դիմել բանկ` փոքր հիդրո- եւ հողմային էլեկտրակայանների կառուցման կամ արդիականացման նպատակով վարկ ստանալու համար: Վարկերի մարման ժամկետը մինչեւ 8 տարի է` 3 տարի արտոնյալ ժամկետով: Տոկոսադրույքները սկսվելու են տարեկան 11%-ից:

Լեւոն Արեւշատյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրի ընդհանուր ծավալը կազմում է $20 մլն, որոնք “Ամերիաբանկին” են տրամադրել 2 միջազգային ֆինանսական հաստատություններ: Բանկի կանխատեսումներով ծրագրի իրականացման արդյունքում կառուցվելու կամ արդիականացվելու են 15-20 ՄՎտ ընդհանուր հզորությամբ փոքր էլեկտրակայաններ:

“Ամերիաբանկը” ներդնելու է բնապահպանական ռիսկերի կանխատեսման, զսպման եւ չեզոքացման ամբողջական համակարգ, որի մասնագետները մասնակցելու են այս կամ այն ծրագրի վարկավորման մասին որոշման ընդունմանը”, - ասաց Լեւոն Արեւշատյանը:

Անդրադառնալով բանկում մեկնարկող ՓՄՁ վարկավորման ծրագրին, նա նշեց, որ այն առավելապես նախատեսված է միջին ընկերությունների համար, որոնց տարեկան շրջանառությունը կազմում է մինչեւ $15 մլն, իսկ աշխատակիցների թիվը կազմում է մինչեւ 250: Տվյալ վարկային ծրագրի շրջանակներում ընկերությունները կարող են ցածր տոկոսադրույքներով (սկսած տարեկան 11%-ից) ֆինանսավորում ստանալ մինչեւ $1.5 մլն-ի չափով: Լեւոն Արեւշատյանը տեղեկացրեց, որ այս ծրագիրը, որի ընդհանուր ծավալը կազմում է $40 մլն, եւս իրականացվում է միջազգային ֆինանսական հաստատությունների հետ համագործակցությամբ:

Դիտում՝ 19900
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW