ՎՏԲ-Հայաստան բանկն ընդգրկվել է ՎԶԵԲ-ի առեւտրի խթանման ծրագրում

12.10.2009 | 14:34 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

ՎՏԲ-Հայաստան բանկն ընդգրկվել է Վերակառուցման ու զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) առեւտրի խթանման ծրագրում:

Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին տեղեկացրին բանկի մամլո ծառայությունում, ծրագրի շրջանակներում ՎՏԲ-Հայաստան բանկին տրամադրվել է վերսկսվող վարկային գիծ` նախատեսված առեւտրային գործարքների ինչպես ուղղակի, այնպես էլ ակկրեդիտիվների եւ երաշխիքների միջոցով ֆինանսավորման համար:

ՎԶԵԲ-ի առեւտրի խթանման ծրագիրն ուղղված է միջազգային առեւտրի աջակցմանը: Ծրագրի շրջանակներում ՎԶԵԲ-ը երաշխիքներ է տրամադրում միջազգային առեւտրային բանկերին` իր վրա վերցնելով քաղաքական ու գործարքների առեւտրային չվճարման ռիսկերը:   

 

Դիտում՝ 14132

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW