Հաշված օրերն են մնացել Uriah Heep խմբի երեւանյան համերգին

08.10.2009 | 16:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հաշված օրեր են մնացել Uriah Heep խմբի համերգին, որը կկայանա հոկտեմբերի 16-ին Երեւանի Կարեն ԴեմիՐչյանի անվան Մարզահամերգային համալիրում (ՄՀՀ):

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում Vibrographus ընկերության տնօրեն Վարդան Գրիգորյանը ասել է, որ “Երեւանը դառնում է ռոք-երաժշտության կենտրոնը Հարավային Կովկասում”:

Նա նշել է, որ հոկտեմբերի 15-ին, համերգից մեկ օր առաջ, Uriah Heep խմբի մասնակիցներն Երեւանում մամլո ասուլիս կտան եւ կհանդիպեն հայկական ռոք խմբերին եւ երկրպագուներին:  

Համերգը կկայանա հոկտեմբերի 16-ին ժ.`19:00: Տոմսերը, որոնց արժեքն է 10 հազարից մինչեւ 50 հազար դրամ, վաճառվում են ՄՀՀ-ի եւ Հայաստանի Տիկնիկային թատրոնի տոմսարկղերում: Համերգի ողջ հասույթը կուղղվի Սպիտակի երկրաշարժից տուժած բնակֆոնդի վերականգմանը:

Վարդան Գրիգորյանը ասել, է որ 1,5 ժամանոց համերգի ընթացքում խումբը կկատարի ինչպես երգեր իր նոր ալբոմից, այնպես էլ հանրահայտ հիթեր:

Համերգի կազմակերպիչներն են Vibrographus ընկերությունը, “Շանթ” հեռուստաընկերությունը եւ “Արզնի” հանքային ջրերի գործարանը:

Համերգի գործընկերներն են BMI եւ Austrian Airlines ավիաընկերությունները, “Մետրոպոլ” հուրանոցն ու “Բաոբաբ” ռեստորանը:

Երեւանում Uriah Heep-ի համերգի տեղեկատվական գործընկերներն են ՄԵԴԻԱՄԱՔՍ  եւ Panarmenian Media գործակալությունները: Ինֆորմացիոն աջակցություն են ցուցաբերում “Ավտոռադիո”, “Երեւան FM” եւ “Ռադիո Վան” ռադիոկայանները:

Դիտում՝ 12869
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW