“Հայէկոնոմբանկի” ղեկավարը բացառում է կտրուկ ցնցումները արժութային շուկայում

29.09.2009 | 15:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Հայէկոնոմբանկի” ղեկավարությունը դոլարի արժեւորումը բացատրում է ներկրման գործարքների սեզոնային ակտիվացմամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, բանկի վարչության նախագահ Դավիթ Սուքիասյանը բացառել է Հայաստանի արժութային շուկայում կտրուկ ցնցումների հնարավորությունը:

“Ավելին, մենք կարծում ենք, որ մոտ ապագայում կարող է տեղի ունենալ դրամի որոշակի արժեւորում”, - ասել է Դավիթ Սուքիասյանը, բացատրելով դա այն հանգամանքով, որ բանկերը չեն կարող երկար ժամանակ բաց դիրքեր պահպանել եւ սկսելու են արտարժույթ վաճառել: 

Դիտում՝ 11976

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW