Երեւանում ընթանում է ԱՊՀ երկրների վճարային համակարգերի աշխատանքային խմբի նիստը

29.09.2009 | 12:53 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Այսօր Երեվանում մեկնարկել է ԱՊՀ երկրների վճարային համակարգերի աշխատանքային խմբի նստաշրջանը (CISPI):

Ինչպես տեղեկացնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, հանդիպման բացմանը Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի տեղակալ Վաչե Գաբրիելյանը ասել է, որ վճարահաշվարկային համակաչգերի գործունեությունը կարեւոր է ոչ միայն բանկային համակարգի եւ ֆինանսական ենթակառուցվածքի զարգացման, այլեւ ընդհանուր տնտեսության զարգացման համար:

Վաչե Գաբրիելյանը նշել է, որ ԱՊՀ երկրներն այս ոլորտում միանման փորձ ունեն, եվ ընդգծել է այս բնագավառում սպառողների ֆինանսական գրագիտության եւ նրանց շահերի պաշտպանության խնդրի կարեվորությունը: 

Նստաշրջանին զեկույցներով հանդես կգան Համաշխարհային բանկի, Ուկրաինայի, Ռուսաստանի Դաշնության, Ղրղզստանի, Տաջիկստանի, Ղազախստանի եւ Հայաստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:

Դիտում՝ 15593

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW