Պետգույքի վեց օբյեկտներ կմասնավորեցվեն NASDAQ OMX Armenia-ի միջոցով
23.09.2009 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ կառավարությունն այսօր որոշում է կայացրել պետական գույքի վեց օբյեկտները NASDAQ OMX Armenia ֆոնդային բորսայի միջոցով մասնավորեցնելու մասին:
Ինչպես այսօր կայացած ճեպազրույցում նշել է ՀՀ Պետական գույքի կառավարման վարչության պետ Կարինե Կիրակոսյանը, կառավարությունն առաջին անգամ բորսա է հանել պետական օբյեկտներ: Նրա խոսքերով, պետական գույքի մասնավորեցման այդպիսի մեխանիզմը թույլ կտա ընդլայնել բաժնետերերի շրջանակը եւ ներգրավել ավելի շատ միջոցներ:
Այս տարվա օգոստոսի վերջին NASDAQ OMX Armenia-ի գլխավոր տնօրեն Արմեն Մելիքյանը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության եւ Banks.am պորտալի հետ հարցազրույցում ասել էր.
“Կապիտալի շուկայի զարգացման ծրագրի շրջանակներում NASDAQ OMX Armenia-ն ՀՀ կառավարության, Կենտրոնական բանկի, ֆինանսների նախարարության ու Պետական գույքի կառավարման վարչության հետ համատեղ իրականացնում է աշխատանքներ, որոնց արդյունքում պետական բաժնեմասով ընկերությունների մասնավորեցումը կիրականացվի ֆոնդային բորսայի միջոցով: Կցանկանա՞ն արդյոք այդ ընկերությունները մնալ շուկայում, կախված է արդեն իրենց մենեջմենթից ու բաժնետոմսերը ձեռքբերողներից”:
Վերջին լուրեր
29.04.2025 | 16:59 Նորություններ
Կարիերա, կրթություն եւ զարգացում՝ Ամիօ բանկի մոտեցումը CCF 2K25-ում
29.04.2025 | 11:13 Նորություններ
29.04.2025 | 10:20 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: