ՀՆԱ-ում պետբյուջեի դեֆիցիտը այս տարի կկազմի 7-7.5%, ասել է ֆինանսների փոխնախարարը
18.09.2009 | 15:08 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /


Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ ՀՆԱ-ում պետբյուջեի դեֆիցիտը 2009թ. կկազմի 7-7.5%:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում հայտարարել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը` հանդես գալով ՙՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները գլոբալ համատեքստում՚ թեմայով:
Վարդան Արամյանն ասել է, որ այլ երկրների նման Հայաստանը վարկային միջոցներ է ներգրավել պետբյուջեն լրացնելու համար: Նրա խոսքերով, համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում բնակչության շրջանում սոցիալական խնդիրների ավելացման լույսի ներքո աճել են նաեւ սոցիալական ծախսերը: Այդ համատեքստում բյուջեի ծախսային մասն այս տարի կկազմի ՀՆԱ 28%-ը, ինչը 10-12%-ով ավել է, քան նախորդ տարի:
Փոխնախարարի խոսքերով, ակնկալվում է, որ 2009թ. արդյունքներով տնտեսական անկումը կկազմի պակաս քան 18.5%, իսկ սղաճը` 3-4%:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: