ՀՀ բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է, կարծում է Թիմ Սլեյթերը

15.09.2009 | 13:11 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ բանկային համակարգը բավականաչափ կապիտալացված է ճգնաժամին հակազդելու համար: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր նման կարծիք է հայտնել “Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի” գլխավոր գործադիր տնօրեն Թիմ Սլեյթերը: Նա ասել է, որ ՀՀ կառավարության հակաճգնաժամային միջոցառումները, միջազգային կազմակերպություններից ստացված վարկային միջոցները եւ դրական միտումները Ռուսաստանի տնտեսությունում թույլ կտան ակտիվացնել հայաստանյան տնտեսությունը: Մեկնաբանելով ՀՀ Կենտրոնական բանկի քաղաքականությունը` Թիմ Սլեյթերն այն գնահատել է որպես “ճիշտ” քաղաքականություն: Նա նկատել է, որ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետեւողական իջեցումը խթանում է տնտեսության աճը: Միաժամանակ Թիմ Սլեյթերը կարծիք է հայտնել, որ սղաճային ճնշման հետ կապված 2010 թվականի սկզբին կարող է նկատվել վերաֆինանսավորման տոկոսադրույքի աճ, ինչպես նաեւ ազգային արժույթի ամրապնդում:
Դիտում՝ 20357

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW