Heifer ծրագիրը նշել է Հայաստանում իր գործունեության 10-ամյակը

10.09.2009 | 13:13 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի եւ Վրաստանի 165 գյուղական համայնքների ավելի քան 5300 ընտանիքներ 1999 թվականից սկսած օժանդակություն են ստացել Heifer միջազգային ծրագրի կողմից:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում ասել է Heifer Project International-ի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Անահիտ Ղազանչյանը:

Նրա խոսքերով, ծրագրի գործունեության հիմնական ուղղությունը գյուղերի ամբողջական սոցիալ-տնտեսական զարգացումն է եւ բարեկեցության բարձրացումը: Անահիտ Ղազանչյանը տեղեկացրել է, որ տարածաշրջանում 10 տարվա գործունեության ընթացքում իրականացվել է 51 ծրագրեր, որից 35-ը միայն Հայաստանում: Դրանց հանրագումարային արժեքը կազմում է մոտ $3,8 մլն:

Հայաստանում Heifer-ի նախագծերի մասնակիցներ են 4943 ընտանիքներ: Միայն այս տարի 496 ընտանիքներ որպես նվիրատվություն փոխանցում  ծրագրում ընդգրկված այլ ընտանիքներից ստացել են կովեր, հորթեր, այծեր, մեղվափեթակներ, կատոֆիլ, հացահատիկի սերմ, տնկիներ եւ բիոհումուս, իսկ 356–ը առաջնային ընտանիքներ են, որոնք օգնություն են ստացել անմիջապես ծրագրից: Բացի այդ, գյուղական համայնքներում ստեղծվում են մանկապատանեկան ֆերմերային ակումբներ:

Ինչպես նշել է Անահիտ Ղազանչյանը, Heifer-ի գործունեությունն ուղղված է նաեւ գյուղի բնակիչների, նախեւառաջ երիտասարդների արտագաղթի կրճատմանը:

Դիտում՝ 11783
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW