«Ամերիաբանկը» ներդրել է 300 մլն դրամ բանկի տեխնիկական վերազինման համար

10.09.2009 | 10:50 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. «Ամերիաբանկը» հայտարարել է բանկի տեխնիկական վերազինման նախագծի հիմնական աշխատանքների ավարտի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ամերիաբանկի» մամլո ծառայությունում, նախագծի իրականացման համար ներդրված միջոցների ծավալը կազմել է շուրջ 300 մլն դրամ:

«Ամերիաբանկը» ձեռք է բերել շուրջ 80 անվանում ժամանակակից սարքավորումներ, այդ թվում` IBM սերվերներ, Dell համակարգիչներ, Cisco ցանցային սարքավորում եւ այլն: Բանկի աշխատակիցները վերապատրաստում են անցել IBM, Cisco, Molex PM եւ Microsoft ընկերություններում` ստանալով համապատասխան վկայականներ:

Դիտում՝ 13258

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW