Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը 7 կետով բարելավել է իր դիրքերը Doing Business 2010 գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշում` աշխարհի 183 երկրների շարքում զբաղեցնելով 43-րդ տեղը: Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են Համաշխարհային բանկի երեւանյան գրասենյակում, ընդհանուր առմամբ նախորդ տարվա ընթացքում Հայաստանում բարեփոխվել է երեք ոլորտ` բիզնես սկսելը, վարկեր ստանալը (տեղեկատվություն) եւ սահմանային առեւտուրը: Doing Business 2010 հաշվետվության համաձայն, Հայաստանը բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշը բարելավել է 44 կետով (21-րդ տեղը), սահմանային առեւտրի ցուցանիշը` 34 կետով (102-րդ տեղը), շինարարական թույլտվություններին առնչվելու ցուցանիշը` 3 կետով (72-րդ տեղը), սեփականության գրանցման ցուցանիշը` 1 կետով (5-րդ տեղը): Միաժամանակ, նվազել են աշխատանքի ընդունման եւ աշխատանքից ազատման (5 կետով, 62-րդ տեղը), վարկերի ստացման (2 կետով, 43-րդ տեղը), ներդրողների պաշտպանության (5 կետով, 93-րդ տեղը), հարկերի վճարման (2 կետով, 153-րդ տեղը) եւ պայմանագրերի կիրարկման (1 կետով, 62-րդ տեղը) դյուրինության վարկանիշները: Doing Business 2010 վարկանիշում Վրաստանն իր ցուցանիշները բարելավել է 4 կետով` զբաղեցնելով 11-րդ տեղը, իսկ Ադրբեջանի դիրքը նախորդ տարվա համեմատ չի փոխվել(38-րդ տեղը): Tweet Դիտում՝ 11247