“ՎՏԲ-Հայաստան Բանկը” պարգեւատրել է “Կենգուրու 2009” մրցույթի հաղթողներին

31.08.2009 | 15:02 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “ՎՏԲ-Հայաստան Բանկի” գլխավոր տնօրեն Վալերի Օվսյաննիկովը այսօր ավանդային պայմանագրեր է հանձնել “Կենգուրու 2009” միջազգային մաթեմատիկական մրցույթի հայաստանցի հաղթողներին:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “ՎՏԲ Մանկություն” ավանդային պայմանագրեր են ստացել մրցույթի հաղթող Էռնա Պետրոսյանը (500 հազար դրամ), Արմինե Հովհաննիսյանը եւ Հայկ Տեփանյանը (250 հազարական դրամ):

Վալերի Օվսյաննիկովը երեխաներին շնորհավորել է նոր ուսումնական տարվա կապակցությամբ` հույս հայտնելով, որ “Կենգուրու 2010” մրցույթը Հայաստանում կանցկացվի ավելի մեծ ծավալով:

“Այբ” կրթական հիմնադրամի գործադիր տնօրեն Դավիթ Սահակյանը “ՎՏԲ-Հայաստան Բանկի” ղեկավարությանը շնորհակալություն է հայտնել օժանդակության համար: Նա հույս է հայտնել, որ Հայաստանում 2010թ. մարտին անցկացվելիք “Կենգուրու 2010” մրցույթին կմասնակցեն ավելի շատ երեխաներ, քան այս տարի: “Կենգուրու 2010” մրցույթին կարող են մասնակցել Հայաստանի սահմանամերձ գյուղերում, ինչպես նաեւ Ջավախքում եւ Արցախում ապրող աշակերտները:

Հիշեցնենք, որ “Կենգուրու 2009” մրցույթի գլխավոր հովանավոր “ՎՏԲ-Հայաստան Բանկը” կազմակերպել էր մրցույթի մասնակիցների ուղեւորությունը Ռումինիա` միջազգային ամառային ճամբար:

Հայաստանում “Կենգուրու” մրցույթի բացառիկ կազմակերպիչը “Այբ” կրթական հիմնադրամն է: Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության նախարարության հովանու ներքո:

Դիտում՝ 17068

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW