ՀԲ-ի կանխատեսումների համաձայն, ՀՀ-ում տնտեսական անկումը կկազմի 12-14%

31.08.2009 | 14:40 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Համաշխարհային բանկի /ՀԲ/ կանխատեսումների համաձայն, ՀՀ-ում տնտեսական անկումը տարվա արդյունքներով կկազմի 12-14%:

Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում տեղեկացրել է ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսը, հունիսի համեմատ հուլիսին աճ է գրանցվել որոշ ոլորտներում, մասնավորապես` շինարարության, արդյունաբերության եւ էլեկտրաէներգիայի արտադրության:

“Տպավորություն է ստեղծվում, որ ՀՀ տնտեսության կրճատումը դադարում է, ինչին նպաստում է նաեւ պղնձի եւ մոլիբդենի համաշխարհային գների աճը”, - ասել է Արիստոմենե Վարուդակիսը:

ՀԲ-ի կանխատեսումների համաձայն, Հայաստանում սղաճը տարվա կտրվածքով կազմելու է շուրջ 6%:

Դիտում՝ 12279

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW