«Ռենեսան» արձանագրում է բանկային համակարգի իրացվելիության բարձր մակարդակ

26.08.2009 | 10:23 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

«Ռենեսան» արձանագրում է բանկային համակարգի իրացվելիության բարձր մակարդակ

Երեւան /Մեդիամաքս/. Նախորդ շաբաթ աշխուժություն է նկատվել ՀՀ պետական պարտատոմսերի ինչպես առաջնային, այնպես էլ երկրորդային շուկաներում, ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Ռենեսա» ներդրումային ընկերությունում:

Անց են կացվել 1 մլրդ թողարկման ծավալով կարճաժամկետ եւ 2 մլրդ թողարկման ծավալով միջնաժամկետ պետական պարտատոմսերի տեղաբաշխման մեկական աճուրդներ: Միջնաժամկետ պարտատոմսերի պահանջարկը գերազանցել է առաջարկը 2.5 անգամ, իսկ կարճաժամկետ պարտատոմսերինը՝ 2.7 անգամ: Մինչեւ մեկ տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերի գինը/տոկոսադրույքը նախորդ աճուրդների համեմատ նվազել է 1%-ով, իսկ 3-5 տարի մարման ժամկետ ունեցող պարտատոմսերինը՝ 0.7%-ով:

Անդրադառնալով երկրի ֆինանսական շուկային` «Ռենեսան» արձանագրել է բանկային համակարգի իրացվելիության բարձր մակարդակ, ինչի մասին վկայում է Կենտրոնական բանկում /ԿԲ/  առեւտրային բանկերի կողմից ավանդադրված միջոցների ծավալային ցուցանիշը, որը նախորդ շաբաթ կազմել է 89,2 մլրդ դրամ, ինչպես նաեւ ԿԲ-ի կողմից բանկերին տրամադրվող մինչեւ 7 օր մարման ժամկետով ռեպոյի ծավալների նվազման միտումը:

«Չնայած օգոստոս ամսվա վերջին շաբաթվա ընթացքում տեղի է ունենալու ընդամենը մեկ միջնաժամկետ պարտատոմսի տեղաբաշխում, մենք կանխատեսում ենք, որ պահանջարկը նվազագույնը 2-2.5 անգամ կգերազանցի առաջարկը, իսկ աճուրդի միջին տոկոսադրույքը կտատանվի 9.5-9.7% սահմաններում», - նշել են ներդրումային ընկերությունում:

 

Դիտում՝ 14528
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW