“Արդշինինվեստբանկը” սկսել է սպասարկել RIA համակարգով կատարվող փոխանցումները

25.08.2009 | 15:49 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. “Արդշինինվեստբանկի” բոլոր մասնաճյուղերը սկսել են սպասարկել RIA միջազգային համակարգի միջոցով կատարվող դրամական փոխանցումները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “Արդշինինվեստբանկի” մամլո ծառայությունում, RIA համակարգը հաճախորդներին հնարավորություն է տալիս դրամական փոխանցումներ կատարել ավելի քան 100 երկրների շուրջ 70 հազար սպասարկման կետերում:

“Արդշինինվեստբանկը” անդամակցում է նաեւ Contact, MoneyGram, Migom, “Բիստրայա Պոչտա” եւ Intel Express համակարգերին:

Դիտում՝ 15603

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW