Երեւան /Մեդիամաքս/. “Արարատբանկը” ձեռք է բերել “Իզմիրլյան-Եվրասիա” ունիվերսալ վարկային կազմակերպության բաժնետոմսերի 100%-ը: Ինչպես այսօր կայացած մամլո ասուլիսում հայտնել է բանկի վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը, այդպիսով բանկը մտադիր է ամրապնդել իր դիրքերը ՀՀ ֆինանսական շուկայում: Գործարքի գինը կազմել է շուրջ $6 մլն: Պատասխանելով այլ բանկի հետ “Արարատբանկի” միաձուլման հեռանկարների մասին հարցին` Աշոտ Օսիպյանը նկատել է, որ “մեր նպատակը բանկի ամրապնդումն էր, ինչը եւ մենք արեցինք”: Նա նկատել է նաեւ, որ “Արարատբանկն” ունի բավարար միջոցներ որեւէ բանկ ձեռք բերելու համար, սակայն “մենք դեռեւս հարմար բանկ չենք գտել”: Աշոտ Օսիպյանը տեղեկացրել է, որ մինչեւ տարեվերջ “Արարատբանկը” մտադիր է նվազեցնել փոքր եւ միջին բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները միջինը 2%-ով: Ներկայումս բանկում բիզնեսի վարկավորման տոկոսադրույքները դրամով տրվող վարկերի համար կազմում են 14-18%: Tweet Դիտում՝ 15579