ԿԲ-ն թողարկել է 100 հազար դրամ անվանական արժեքով թղթադրամներ

24.08.2009 | 17:29 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Կենտրոնական բանկը թողարկել է 100 հազար դրամ (շուրջ $ 270) անվանական արժեքով թղթադրամներ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, ԿԲ խորհրդի անդամ Վախթանգ Աբրահամյանը այսօր տեղեկացրել է, որ ԿԲ-ի կանխատեսումների համաձայն, կանխիկ դրամաշրջանառության մեջ այդ թղթադրամի բաժինը կկազմի 3%, եւ այն կօգտագործվի հիմնականում կանխիկով կատարվող խոշոր գործարքները սպասարկելու նպատակով:

Թղթադրամի դիմային մասում պատկերված է հայոց Աբգար Ե թագավորը եւ պատմական Հայաստանի քարտեզի մի մասը: Հակառակ կողմում պատկերված է տեսարան, որում Թադեոսը Աբգար թագավորին է հանձնում Քրիստոսի կենդանագիր պատկերով դաստառակը:

 

Դիտում՝ 16774

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW