Հայաստանը մտադիր է միջոցներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից

24.08.2009 | 11:14 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանը մտադիր է միջոցներ ներգրավել «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից` արդյունաբերության, ենթակառուցվածքների եւ տեղեկատվական տեխնոլոգիաների ֆինանսավորման նպատակով:

Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել է ՀՀ ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանը, ով ղեկավարում է «ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամից ֆինանսավորում ներգրավելու նպատակով ՀՀ կառավարությանն առընթեր ստեղծված աշխատանքային խումբը:

Վարդան Արամյանի խոսքերով, աշխատանքային խումբն աշխատանքներ է տանում ՀՀ համապատասխան գերատեսչությունների եւ նախարարությունների հետ մանրամասն ծրագրերի մշակման նպատակով, որոնք հիմնադրամին կներկայացվեն աշնանը:

«ԵվրԱզԷՍ»-ի հակաճգնաժամային հիմնադրամի ծավալը կկազմի շուրջ $10 մլրդ: Ֆինանսների փոխնախարարը չի հստակեցրել, թե հատկապես ի՞նչ ծավալի ֆինանսավորում է մտադիր ներգրավել Հայաստանը:

ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը հիշեցնում է, որ հուլիսի 2-ին ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտնել էր, որ կառավարությունն արդեն հիմնադրամին ուղղել է 2 հայտ, որոնք վերաբերում են էներգետիկայի եւ քիմիայի ոլորտներին, եւ նշել էր նոր ծրագրերի մշակման անհրաժեշտությունը` Հայաստանի համար կարեւոր ոլորտներում ֆինանսավորում ներգրավելու նպատակով:

 

Դիտում՝ 12869

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW