Երեւան /Մեդիամաքս/. «Սթար» սուպերմարկետների ցանցի բիզնեսի վերակազմակերպումը ենթադրում է ռազմավարական մարքեթինգային ծրագրերի նորացում: Ինչպես այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են «Սթարի» մամլո ծառայությունում, միջազգային չափանիշների հիման վրա բիզնեսի ծավալուն վերակազմակերպման նպատակը զարգացման որակապես նոր մակարդակի ապահովումն է: «Սթար» սուպերմարկետների ցանցի նոր ռազմավարությունը կառուցվելու է առեւտրի երեք կարեւոր գործոնների յուրահատուկ համակցության հիման վրա. ցածր գներ, օպտիմալ տեսականի եւ ծառայությունների եվրոպական մակարդակ: Դրա հիմնական նպատակն է լինելու գնորդի առավելապես բավարարելը: Մեր ցանցը միշտ շեշտը դրել է տարբեր սոցիալական խմբերի գնորդների համար իր ծառայությունը հասանելի դարձնելու վրա` ցածր եկամուտ ունեցող սպառողներից մինչեւ միջինից բարձր եկամուտ ունեցողները: Ընկերության ծրագրերից է թիրախային լսարանի մոտ նման համբավի ամրապնդումը` գնորդների բոլոր խմբերի շահերի պաշտպանության վրա կենտրոնանալու եղանակով»,- նշել է ցանցի գործադիր տնօրեն Վահան Քերոբյանը: Tweet Դիտում՝ 13639