Երեւան /Մեդիամաքս/. 2009թ. օգոստոսի 1-ի դրությամբ ՀՀ-ում գործազրկության մակարդակը կազմել է 7%` տարեսկզբի համեմատ ավելանալով 0.7%-ով: Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության ղեկավար Սոնա Հարությունյանն այսօր ասել է, որ երկրում աշխատանք է փնտրում 101 հազար մարդ, որոնցից 84 հազարն ունեն գործազուրկի կարգավիճակ: Ընդ որում, համապատասխան նպաստ է ստանում ընդամենը 25 հազար գործազուրկ: Գործազուրկների 71%-ը կանայք են: Սոնա Հարությունյանը խոստովանել է, որ Հայաստանում գործազրկության իրական մակարդակը կարող է տարբերվել պաշտոնական տվյալներից: Այդ կապակցությամբ “Զբաղվածության պետական ծառայությունը” միջազգային կազմակերպությունների հետ համատեղ ձեռնարկել է հետազոտություններ, որոնց արդյունքում պարզ կդառնա երկրում գործազրկության իրական ցուցանիշը: Tweet Դիտում՝ 11807