Fitch-ը իջեցրել է Հայաստանի վարկանիշները

14.08.2009 | 09:27 Գլխավոր էջ / Նորություններ / Նորություններ /

Երեւան /Մեդիամաքս/. Fitch Ratings միջազգային վարկանիշային գործակայությունն իջեցրել է Հայաստանի թողարկողի դեֆոլտի երկարաժամկետ ազգային արժույթով եւ արտարժույթով վարկանիշները BB-ից BB-  մակարդակ` “կայուն” կանխատեսմամբ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը վկայակոչելով Fitch Ratings-ը, գործակալությունն իջեցրել է նաեւ երկրային առաստաղի վարկանիշը BB+-ից BB մակարդակ, ինչպես նաեւ հաստատել է B մակարդակում թողարկողի դեֆոլտի կարճաժամկետ վարկանիշն արտարժույթով:

Սուվերեն վարկանիշների գծով Fitch-ի վերլուծական խմբի ղեկավար Էնդրյու Կոլկունի գնահատմամբ, չնայած հակաճգնաժամային միջոցառումներին եւ միջազգային հանրության աջակցությանը, ցնցման լրջությունն էապես թուլացրել է Հայաստանի վարկունակության հիմունքները եւ միջնաժամկետ հեռանկարները:

Փորձագետի կարծիքով, Հայաստանի տնտեսական ներուժի բացահայտումն ու կայուն տնտեսական աճի վերականգնումը ճգնաժամի ազդեցության արդյունքում կդառնա շատ ավելի բարդ խնդիր:

Կայուն կանխատեսումը վկայում է Fitch-ի կարծիքի մասին, որ, հաշվի առնելով կառավարության հակաճգնաժամային քայլերն ու միջազգային ֆինանսական կառույցների օգնությունը, մակրոտնտեսական ու ֆինանսական կայունության կարճաժամկետ ռիսկերը հարաբերականորեն ցածր են:    

Հայաստանի տնտեսական անկումը 2009թ.-ին Fitch-ի կարծիքով կկազմի 15%, ինչը երրորդ վատագույն կանխատեսումն է գործակալության կողմից վարկանշվող երկրների ցանկում եւ արտացոլում է Հայաստանի տնտեսության նեղ բազան: Fitch-ը նշում է, որ ընթացիկ տարվա առաջին եռամսյակում ուղղակի արտասահմանյան ներդրումների ներհոսքը Հայաստան կազմեց $27 մլն, ինչը ավելի քան 4 անգամ զիջում է անցած տարվա համանման ցուցանիշին:

 

Դիտում՝ 14118
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW